Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն ԺԴ Սրբազան Պապը շնորհաւորեց Հայաստանի և Ազրպէյճանի Խաղաղութեան համատեղ հռչակագիրի ստորագրութիւնը. Vatican News

Օգոստոս 10,2025 16:28

Կիրակի` 10 օգոստոս 2025-ի առաւօտեան Լեւոն ԺԴ. Սրբազան Պապը առաքելական պալատի գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին ողջունեց աղօթքին առիթով Սուրբ Պետրոս հրապարակ ժամանած հազարաւոր ուխտաւորները հրաւիրելով բոլորը յարատեւելու աղօթքի մէջ որպէսզի վերջ դրուի պատերազմներուն։

«Հիրոշիմայի և Նակազաքիի ռմբակոծումներու 80-ամեակը ամբողջ աշխարհին մէջ վերստին արթնցուց պատերազմի անհրաժեշտ մերժումը՝ որպէս հակամարտութիւններու լուծման միջոց» ըսաւ Քահանայապետը ու հրաւիրեց բոլոր անոնք որոնք որոշում կը կայացնեն նկատի առնելու իրենց պատասխանատուութիւնը իրենց ընտրանքներու բնակչութեան վրայ ունեցած հետեւանքներուն մասին։

«Անոնք թող չ՛անտեսեն աւելիով դիւրաբեկներուն կարիքները ու խաղաղութեան տիեզերական իղձը» ըսաւ Սրբազան Պապը, որ ապա «այս առումով շնորհաւորեց Հայաստանի և Ազրպէյճանի Խաղաղութեան համատեղ հռչակագիրի ստորագրութիւնը» յոյս յայտնելով «որ այս իրադարձութիւնը նպաստէ Հարաւային Կովկասի մէջ կայուն և երկարատև խաղաղութեան հաստատման»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031