Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Օգոստոս 11,2025 12:20

Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության
ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք
ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող
քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների
ուղղությամբ տարվող աշխատանքները։

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է ձևավորված արդյունավետ
փոխգործակցությունը, ինչը տեսանելի արդյունքներ է տալիս։ Նա նաև անդրադարձել է գործողությունների ծրագրի
շրջանակներում ԵՄ-ի կողմից իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագայում նախատեսվող համատեղ ծրագրերը, բարձր մակարդակի
հանդիպումների կազմակերպման հնարավորությունները, վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ անդամ երկրների
հետ համագործակցությունը, սահմանների կառավարման բարեփոխումները, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի
վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումները։

Քննարկվել է նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ի կողմից աջակցության, հանցավորության
հուսալի վիճակագրության ներդրման գործընթացի, ինչպես նաև Եվրոպոլի և Ֆրոնտեքսի հետ համագործակցության
խորացման վերաբերյալ հարցեր։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031