Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պետական հեռուստաընկերության եթերում Սյունիքի մասին խոսելիս ասվում է․ «Երեք երկրների միավորման կետը՝  Ադրբեջանի պատմական Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից». Տաթեւիկ Հայրապետյան

Օգոստոս 11,2025 20:20

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

Հատված եմ ներկայացնում ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումից, որը եթեր է գնացել Վաշինգտոնյան հանդիպումից հետո։

Եթերում Սյունիքի մասին խոսելիս ասվում է․ «Երեք երկրների միավորման կետը՝  Ադրբեջանի պատմական Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ ճանապարհի անվտանգությունը ամերիկյան ընկերություններն են իրագործելու․․․»։

Որպես Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ատելության ու զավթողական ծրագրերն ուսումնասիրող մարդ, ես առաջինը կցանկանամ գրել այդ երկրում քաղաքականության փոփոխության մասին, քանի որ դա իսկապես կարող է խոսել խաղաղության օգտին, բայց դա չկա ու չի կարող լինել, քանի որ դա Ալիևի վարչակազմի կարևոր հենասյուներից է։ Հիմա կարող ենք այս ամենը անտեսել ու ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, կամ կարող ենք շատ ուշադիր հետևել Ադրբեջանում ընթացող զարգացումներին ու դա հավուր պատշաճի ներկայացնել հենց նույն ԱՄՆ գործընկերներին․․․Ընտրության ու կամքի հարց է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031