Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը չէր բողոքարկի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը. Արամ Վարդեւանյան

Օգոստոս 11,2025 21:45

Փաստաբան Արամ Վարդեւանյանը գրում է.

«Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ բողոքարկելու են Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Նախ ակնհայտ է, որ միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում  Դատախազության կողմից:

Ցանկացած այլ Դատավորի դատական ակտը Դատախազության համար բողոքարկման ենթակա է: Զարմանալիորեն Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նկատեցի, որ հենց հղում է տրվել Արմեն Դանիելյանի դատական ակտին, այն նույն փաստորեն դատական ակտին, որով արձանագրվել է, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածը հաստատվում է Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ:

Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը բնականաբար չէր բողոքարկի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլ հենց իր նախաձեռնությամբ պետք է վերացրած լիներ կիրառված ակնհայտ ապօրինի կալանքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031