Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Էրդողան

Օգոստոս 11,2025 22:15

Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է` հույս է ներշնչում նաև այն, որ Ադրբեջանի նկատմամբ սահմանված սահմանափակումները կհանվեն օրակարգից։ Նա ասել է, որ այս առիթով իր գոհունակությունն է հայտնել Ալիևին և ընդգծել, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին։

Նույն հարցը, Էրդողանի խոսքով, քննարկվել է նաև Փաշինյանի հետ։

«Խաղաղ մթնոլորտի հաստատումը, մեր տարածաշրջանում ճանապարհների և երկաթուղիների վերականգնման, սահմանային անցակետերի բացման և առևտրի ազատ հոսքի հետ մեկտեղ, օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031