Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը սկսում է Արցախի տարածքում մետաղական պաշարներների հայտնաբերման լայնածավալ աշխատանքներ

Օգոստոս 11,2025 22:45

«Փաստինֆո». Day.az լրատվականը հայտնում է, որ օկուպացված Արցախում՝ «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում աշխատանքներ կիրականացվեն երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ։

Ադրբեջանը, ժամանակ չկորցնելով, իր նավթային ռեսուրսներին ավելացնում է հանքահումքային պաշարներ՝ դրա համար չխնայելով ահռելի ռեսուրսներ։ Հանքարդյունաբերությունը գնահատելով, որպես զարգացման կարևոր ուղղություն և արտասահմանյան ներդրումների հոսքի հիմնական աղբյուր։ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն, որի հիմնական գործունեությունն է գունավոր և սև մետաղների հանքավայրերի ուսումնասիրությունը, հետախուզումը, կառավարումը և վաճառքը, իր կանոնադրական կապիտալը մեծացրել է 216.3 միլիոն մանաթով,  4.5 անգամ՝ 62 միլիոն մանաթից (37միլիոն դոլար) հասնելով 278.3 միլիոն մանաթի։ Նավթադոլարներով բանակ և պետություն կառուցած Ադրբեջանը շարունակում է մեծացնել ախորժակը՝ անմիջապես ռեսուրսներ ներդնելով Արցախում՝ բնական պաշարներ հայտնաբերելու և արդյունահանելու ուղղությամբ։ Ադրբեջանը գիտակցում է, որ կանաչ էներգետիկայի անցման ճանապարհին նավթագազային ռեսուրսների համար պայքարը փոխարինվելու է մետաղների համար պայքարով, քանի որ քամու տուրբինները, արևային պանելներն ու էլեկտրոմոբիլները ամենատարբեր մետաղների հսկայական պահանջարկ են ստեղծում։ Իսկ մետաղական հանքեր գտնելու համար պետք է ներգրավել նոր հանքեր փնտրող երկրաբանական ներդրումային ընկերություններ։

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Երկրաբանական հետազոտությունների գործակալությունը փնտրում է ընկերություն երկրաբանահետախուզական աշխատանքներ Արցախում կատարելու համար՝ ներկայացնելով կանխատեսում, որ այդ աշխատանքները կարժենան 199,7 հազար մանաթ։ Մասնավորապես՝ կիրականացվեն լիթոլոգիական, պետրոգրաֆիկ և հանքաբանական ուսումնասիրություններ, հանքանյութերի որոնման համար հեռանկարային տարածքների ուսումնասիրության աշխատանքներ և այլն։ Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը, հայտնել էր, որ  «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի կապիտալի ավելացումը տեղի է ունեցել շրջանառության մեջ գտնվող ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի աճի շնորհիվ՝ բաժնետոմսի անվանական արժեքը մեկ արժեթղթի համար 31-ից բարձրացվել է մինչև 139.15 մանաթ։ Շրջանառության մեջ է բաժնետիրական ընկերության 2 միլիոն բաժնետոմս։ Ահա, թե ինչպիսի օգուտներ է ակնկալում ակնկալում Ադրբեջանը՝ Արցախի հանքահումաքային պոտենցիալի գնահատմամբ։

Ներկայումս, փաստորեն, Ադրբեջանն աշխատում է երկու ուղղությամբ․ մի կողմից հենվելով հենց հայաստանյան կազմակերպությունների գեներացրած ապատեղեկատվության և կեղծ վտանգների վերաբերյալ ահազանգերի վրա, պայքարում է Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ փորձելով հնարավորինս թուլացնել ՀՀ տնտեսությունը։ Մյուս կողմից, միլիոնավոր դոլարներ ներդնելով Արցախում նոր հանքավայրեր է հետախուզում՝ իր բանակն ու տնտեսությունն էլ ավելի հզորացնելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031