Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «Հայաքվե»

Օգոստոս 12,2025 13:08

«Հայաքվե». Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է, ինչն էլ բացում է նոր պատերազմների ու ճնշումների դուռը։

Պատմությունը ցույց է տալիս՝ երբ Հայաստանը զիջում է, թշնամին չի բավարարվում, այլ ավելի է խուժում ներս։ Այդպես եղավ 2020-ին, երբ պատերազմի ավարտից հետո թշնամին մխրճվեց թիկունք։ Այդպես եղավ 2022-ին, երբ առանց պատերազմ հայտարարելու` թշնամին ներխուժեց Ջերմուկի և Վարդենիսի լեռներ և այնտեղ է մնում մինչ օրս։

Խաղաղության մասին պայմանագիր ստորագրել՝ առանց իրական անվտանգային երաշխիքների, առանց Հայաստանի սահմանների միջազգային ճանաչում ստանալու, առանց առնվազն միջնորդավորված հսկողության և միջազգային դերակատարների ներգրավման՝ նշանակում է ուղիղ ճանապարհ դեպի պարտություն և պետականությունը հարցականի տակ դնելու արկածախնդրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031