Լրահոս
Օրվա լրահոսը

Աթոռով հարվածել են Ջաջուռ գյուղի բնակչի գլխին․ կա ձերբակալված

Օգոստոս 12,2025 16:49

Aravot.am-ի տեղեկություններով` օգոստոսի 10-ի գիշերը «գլխի ձախ կեսի մոտ 7 սմ կտրված արյունահոսող վերք, ճակատի հեմատոմա» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի 33-ամյա բնակիչ Ս․ Բ․-ին։ Վերջինս Գյումրի ԲԿ հրավիրված ոստիկաններին հայտնել է, թե վնասվածքները ստացել է իր տան բակում խոտի հակերի վրայից վայր ընկնելու հետևանքով։

Սակայն Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային աշխատակիցները, համագործակցելով Ախուրյանի բաժնի ծառայողների հետ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Ջաջուռի 33-ամյա բնակիչը, լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Գյումրիի բնակիչ Կ․ Ա․-ի հետ, որի ժամանակ էլ վերջինս աթոռով հարվածել է  Ս․Բ-ի գլխին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով։

Ոստիկանության ձեռնարկած օեպրատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ գիշերվա կեսին Գյումրու Նժդեհի փողոցից ձերբակալել են աթոռով հարված հասցնելու մեջ կասկածվող Կ․ Ա․-ին։ Նրան տեղափոխել են Շիրակի մարզային ոստիկանություն, որտեղ և խոստովանել է կատարվածը։

Գյումրի բժշկական կենտրոնում գտնվող Ջաջուռի բնակիչն, ըստ բժշկի տեղեկանքի, դեռ ի վիճակի չէ բացատրություն տալու։

Գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031