«Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո դեկլարատիվ հայտարարություններին գնահատական տալ այս պահին չեմ կարող, ամեն ինչ պարզ կդառանա, երբ գործնական քայլեր իրականացվեն»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Խոսելով «Թրամփի ուղու» մասին, պաշտպանության նախկին նախարարն ասաց.
«Ես այդպիսի ելք չէի պատկերացնում, առնվազն այն՝ ինչ ես պատկերացնում էի, ձևակերպված է նոյեմբերի 9-ի համաձայնություններում։ Արցախի կորուստը, Լաչինի ճանապարհի կորուստը ես չէի պատկերացնում։ Հիմա այլ իրավիճակ է, և այս իրավիճակից ելնելով այսօրվա իշխանությունները նման համաձայնությունների են գալիս։ «Թրամփի ուղու» մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ լինի տեխնիկական առաջադրանքը՝ թե ինչ է իրենից ներկայացնելու այդ ճանապարհը՝ ինչ երկրներ են մասնակցելու այս ծրագրին, ինչ ներդնողներ։ Դեռ պարզ էլ չէ, թե այդ ճանապարհը աշխարհագրորեն որտեղով է անցնելու»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: