Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունը ի զորու չէ պաշտպանել ՀՀ շահը Ադրբեջանի հետ ստորագրված, այդ թվում՝ բազմակողմ, փաստաթղթերի շրջանակներում. «Ապրելու երկիր»

Օգոստոս 12,2025 17:38

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ կարևորելով Հայաստանի շուրջ ամուր և կայուն խաղաղության անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ միջազգային հանրության աջակցությունը և նախաձեռնողականությունը, միևնույն ժամանակ արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ առկա մարտահրավերները փորձում են մատուցել որպես «աննախադեպ հաջողություն»՝ միտումնավոր կերպով շրջանցելով այն արձանագրումը, որ այդ «աննախադեպության» գինը իրենք վճարել են Արցախի անունը այլևս չտալով և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ձախողմամբ, որի աննպատակահարմարությունը բազմիցս բարձրաձայնվել է մեր կողմից։

Ինչևէ, հաշվի առնելով ընթացող գործընթացները, «Ապրելու Երկիր» կուսակցությունը վերահաստատում է, որ․

• Հայ գերիների վերադարձը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության հստակ պահանջը ուղղված Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ որպես հնարավոր իրական խաղաղության նախապայման։

• Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրս գալը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է լինի հստակ և ժամկետային պարտավորություն կողմերի համար։

• Ստորագրած փաստաթղթում բացակայում է ճանապարհների ապաշրջափակման Ադրբեջանի պարտավորությունը, այլ առկա է ընդամենը «երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորություն»։

Դրա փոխարեն Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը և անհիմն պահանջների շարքը չի դադարում, հետևաբար խաղաղության հաստատման պատրանքը որպես «հաջողություն» հայ ժողովրդի վրա վաճառելը դիտարկում ենք որպես վտանգավոր նախընտրական մանիպուլյացիա՝ կուտակված ռիսկերի առկայությամբ։

Այս ամենին զուգահեռ, ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունը ի զորու չէ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը Ադրբեջանի հետ ստորագրված, այդ թվում՝ բազմակողմ, փաստաթղթերի շրջանակներում։

Հայաստանի զարգացման և մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում, որի կառավարման գլխավոր սկզբունքները լինելու են խոհեմությունը, պրոֆեսիոնալիզմը և նվիրումը։

«Ապրելու երկիր» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031