Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վճռել է Էդգար Ղազարյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 500.000 ՀՀ դրամ

Օգոստոս 12,2025 20:55

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամի իր ալիքում գրում է.

«Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել.

  1. Պարտավորեցնել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 06․09․2023թ․ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձև․

տեղադրել հայտարարություն Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կյանքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում։ Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին>>, իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «06․09․2023թ․-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին»։

  1. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
  2. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես դատական ծախս բռնագանձել բավարարված հայցապահանջին համամասնորեն 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031