Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կիշտիանու Ռոնալդուի եւ մոդել Ջորջինա Ռոդրիգեսի սիրավեպը շարունակվում է արդեն ինը տարի:
Այս ընթացքում նրանք համատեղ լույս աշխարհ են բերել երկու զավակ, միասին բազմաթիվ անգամներ փոխել են բնակավայրը, անթիվ ճանապարհորդել են: Սակայն հարսանիք դեռ չեն արել: Եվ ահա երկար սպասված պահը: Ջորջինան համացանցում կարճ մակագրությունով հրապարակել է Ռոնալդուի ձեռքը բռնած իր ափը՝ մատնեմատին ադամանդակուռ մի մեծ մատանիով: «Այո: Այս եւ իմ մյուս բոլոր կյանքերում»:
Եվ ուրիշ ոչինչ: Բայց դա էլ բավական է հասկանալու, որ Կրիշտիանուն ինը տարի հետո վերջապես ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ