Կառավարությունը Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցությանը խաբեությամբ հանել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքից, որտեղ կուսակցության գրասենյակն էր։ Այն փոքր՝ ընդամենը 46 քմ մակերեսով մի տարածք էր, որը տասը տարուց ավելի է՝ վարձակալական հիմունքներով զբաղեցնում էր նախկին վարչապետի կուսակցությունը։
MediaHub-ին պատմեցին, որ մարտ ամսին, երբ լրացել է պայմանագրի ժամկետը, ԱԺՄ-ից նամակով դիմել են Պետգույքի կառավարման կոմիտեին՝ հայտնելով, որ ցանկանում են երկարացնել պայմանագրի ժամկետը։ Սակայն պետգույքից պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում երկարացնել։ ԱԺՄ-ից նորից նամակ են գրել՝ հարցնելով, թե ո՞րն է պատճառը, որ չեն ցանկանում երկարացնել պայմանագրի ժամկետը, արդյոք աճուրդի՞ է դրվելու տարածքը, որ իրենց գործողություններն իմանան, սակայն այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել։ Հուլիսի կեսերին անակնկալ կերպով հայտնվում են ոստիկաններ՝ տեղեկացնելով, որ պետք է տասն օրվա մեջ տարածքն ազատեն, որպեսզի իրենք կարողանան աճուրդ հայտարարել։
ԱԺՄ-ից առաջարկել են գոնե իրերը թողնել, որ եթե մրցույթով նորից իրենց հասնի այդ տարածքը, գոնե երկու անգամ իրերը չտեղափոխեն։ Բայց Պետգույքի կառավարման կոմիտեից չեն համաձայնել՝ պահանջելով անպայման ու անհապաղ դատարկել տարածքը։ Երկու օրվա մեջ դատարկել են տարածքը, որից հետո իրենք պարբերաբար կապի մեջ են եղել Պետգույքի կառավարման կոմիտեի տարբեր աշխատակիցների հետ, այդ թվում՝ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի քարտուղարուհու, Կոմիտեի իրավաբանի և վարձակալության վարչության պետի հետ, երեքն էլ վստահեցրել են, որ լինելու է աճուրդ, որին կարող է մասնակցել նաև ԱԺՄ, բայց, պարզվում է, ստել են, քանզի որոշ ժամանակ անց ԱԺՄ-ից պարզել են, որ այդ տարածքը դեռ հունիս ամսին արդեն անհատույց տրամադրած են եղել մեկ այլ կազմակերպության։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Սրանք, որ Կիրանցի և Ոսկեպարի սահմանամերձ հսկայական տարածքները խաբեությամբ խլեցին այդ համայնքներից և անհատույց տվեցին թուրքին, ԱԺՄ-ի վարձակալած 46 քմ մակերեսով տարածքը սովորական աճպարարությամբ մարդկանց ձեռքից կխլեն։