Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Ասվում է, որ՝ դե Հայաստանը պարտված է, պայմանագրերն էլ արտացոլում են դա:
Այո, կարծես թե այդպես է:
Բայց, ընկերներ, դուք չէի՞ք ասում, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը պաշտպանված է միջազգային իրավունքի ուժով եւ Արցախի դեմ հարձակվող Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի դեմ, հատկապես սահմանին ԵՄ դիտորդական առաքելության պայմաններում:
Դուք էիք, չէ՞, ասում, այդպիսով փորձելով «բացատրել», թե ինչո՞ւ Արցախի հարցում մեր քաղաքական դիրքերը ու փաստարկները թույլ էին, բայց Հայաստանում հարցում չի կարող լինել այդ թուլությունը, որովհետեւ, կրկնեմ՝ ասում էիք՝ կա միջազգային իրավունք ու ԵՄ դիտորդներ:
Կարդացեք նաև
Այդ դեպքում էլ ի՞նչ պարտված կողմ: Ներեցեք, բայց, պարտվել էինք Արցախը, չէ՞, բա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ու ԵՄ դիտորդական ներկայությամբ ամրագրված սահմանի դեպքում էլ ի՞նչ պարտված:
Հետեւաբար, էլ ինչո՞ւ պետք է գոյություն ունենա ձեր այն փաստարկը, թե Հայաստանը իր այս քաղաքականությամբ՝ լոյալություն դրսեւորելով Ադրբեջանի պահանջների եւ նարատիվների հանդեպ, պարզապես խուսափում է էսկալացիայից: Կրկնեմ՝ բա միջազգային իրավունքն ու ԵՄ դիտորդնե՞րը, որոնցով մոտ երկու տարի անուղղակիորեն արդարացնում էիք Արցախի կորուստը: