Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչախումբը չունի լեգիտիմ մանդատ Հայաստանի տարածքի զիջումներ ենթադրող որոշումներ կայացնելու համար. «Հայաքվե»

Օգոստոս 13,2025 12:42

«Հայաքվե». Վարչախումբը չունի լեգիտիմ մանդատ Հայաստանի տարածքի զիջումներ ենթադրող որոշումներ կայացնելու համար: Նրա քայլերը հակասում են ոչ միայն հայկական ազգային շահերին, այլ նաև ՀՀ Սահմանադրությանը։

Խաղաղություն կարող է հաստատվել միայն ուժեղ Հայաստանի պայմաններում։ Խաղաղությունը չի լինում նվաստացմամբ, կապիտուլյացիայով ու անվերջ զիջումներով:
Խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ դու պաշտպանում ես քո տարածքը, քո ինքնիշխանությունը, քո սահմանները, քո իրավունքը պատմության ու արդարության նկատմամբ։

Շատերը կասեն՝ պետք է ընտրություն կատարել խաղաղության և պատերազմի միջև։ Բայց դա կեղծ երկընտրանք է։ Իրականում մեզ առաջարկում են ընտրություն կորստի և դիմադրության միջև։ Եվ մենք պետք է ընտրենք դիմադրությունը, քանի դեռ ժամանակ կա։ Որովհետև եթե չդիմադրենք այսօր, վաղը այլևս ոչինչ չի մնա՝ ո՛չ սահման, ո՛չ երկիր, ո՛չ պետություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031