Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով

Օգոստոս 13,2025 12:51

«Ֆասթ շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ներկայացրել է իր «Հավատարմության ծրագիր» նոր նախագիծը, որը նպատակ ունի օգտատերերին խրախուսել ավելի մեծ թվով գործարքներ իրականացնել և դրա դիմաց օգտվել շահավետ առաջարկներից, ինչպես նաև նոր համագործակցություններ ձևավորել տարբեր ընկերությունների հետ։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ «Fast Shift» հավելվածի գլխավոր էջում՝ սեղմելով «Միացեք մեր հավատարմության ծրագրին» կոճակը կամ «Ավելին» բաժնում փնտրելով «Իմ հավատարմության ծրագիրը»։ Անհրաժեշտ գումարի կուտակման շրջափուլի տևողությունը մեկ ամիս է, իսկ կուտակված գումարը կարելի է օգտագործել հենց այդ ընթացքում։ Հաջորդ ամիս սկսվում է նոր շրջափուլը։

Ըստ կուտակման ամսական ծավալի՝ օգտատերերին շնորհվում են կոչումներ։ Rising star (Ծագող աստղ) կոչումը շնորհվում է նվազագույնը 250 000 ՀՀ դրամ գումարի գործարքներ կատարած օգտատերերին, Champion (Չեմպիոն) կոչումը՝ նվազագույնը 500 000 ՀՀ դրամ գումարի գործարքներ կատարած օգտատերերին, իսկ Legend-ը (Լեգենդ)՝ նվազագույնը 700 000 ՀՀ դրամ գումարի գործարքների դեպքում։

Ըստ այս կոչումների և կուտակած գումարի՝ օգտատերերը Fast Shift բջջային հավելվածով վճարելիս ստանում են գործընկերների կողմից տրամադրվող հետվճարներ իրենց գործարքների դիմաց։ Այսինքն՝ հետվճարի դրույքաչափերը սահմանվում են ըստ կոչումների։ Տրամադրվող հետվճարը չի կարող գերազանցել 30 000 ՀՀ դրամը: Ընդգծենք՝ հետվճար տրամադրվում է միայն հաջողված գործարքների պարագայում։ Գործարքը չեղարկելիս հետվճարը գանձվում է գործարքի վերադարձվող գումարից։

«Սա հետաքրքիր ու գրավիչ նորություն է ոչ միայն մեր օգտատերերի համար, այլև մեծ հնարավորություն է մեզ համար՝ որպես ինովացիոն նոր նախագծեր ներդնող ֆինտեխ ընկերություն։ Ուզում եմ շեշտել, որ ծրագրի «Առաջարկներ» բաժնում պարբերաբար նոր կազմակերպություններ են ավելանալու և նոր համագործակցություններ են լինելու։ Իհարկե, կախված օգտատիրոջ կոչումից՝ հետվճարի տոկոսադրույքն աճում է, և տեսանելի են դառնում ավելի գրավիչ առաջարկները»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031