Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի Grand Chess Tour 2025 մրցաշարի հերթական երեք պարտիաներում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Լենյեր Դոմինգես Պերեսի եւ Ուեսլի Սոյի հետ, զիջել է Ֆաբիանո Կարուանային եւ 4,0-ական միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը բաժանում է Սոյի հետ: Իսկ միանձնյա առաջատարի դերն ստանձնել է Ֆաբիանո Կարուանան՝ 5,0 միավորով:
Եզրափակիչ երեք տուրերում Արոնյանը հանդիպելու է Սեմ Շենկլանդի, Գրիգորի Օպարինի եւ Կուանգ Լյեմ Լեի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ