«Ընդդիմությունն անդեմություն մնաց, չկարողացավ իր դեմքը եւ իր գործողությունները հակադրել այս կոշտ ծրագրով աշխատող իշխանությանը: Իսկ ՀՀ գործող իշխանություններն անշեղորեն ընթացել են հետեւյալ ճանապարհով՝ լինի դա Հայաստանի պետականորեն, քաղաքականապես ոչնչացումը, լուծարումը, լինի ժողովրդի ֆիզիկապես դուրս մղումը կամ ոչնչացումը»,- «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Բաքվում տեղի ունեցող դատավարությունն էլ միայն ֆիզիկական անձանց դեմ հակաիրավական , հակաօրինական գործողություն չէ, այդտեղ դատում են Հայաստանին, Հայաստանն է դատվում, Հայաստանը այդտեղ ուղղակի ներկայացվում է ուղղակի ցեղասպան, անմարդկային վերաբերմունք տարածող երկիր…Նիկոլն այդ ամենը լավ էլ հասկանում է, եւ դա համընկնում է իր ծրագրի հետ»,-ընդգծում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
Ինչ վերաբերվում է Վաշինգտոնում ստորագրված թղթին, Լարիսա Ալավերդյանը նշում է. «Այդ թուղթն օգտագործվելու է Հայաստանի դեմ՝ անգամ առանց ուժի մեջ մտնելու: Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում վավերացում չի անցել, բայց անմիջապես գործողություններ են սկսվել: Հիմա այս թղթի վտանգը ո՞րն է…
Արագ մտնի ուժի մեջ, վտանգավոր է, երկար ձգվի, էլի վտանգավոր է, որովհետեւ այդ թուղթը ՔՊ-ականների թեթեւ ձեռքով Հայաստանի ժողովրդին ներկայացվելու է որպես հաղթական փաստաթուղթ, իսկ որպես սուր գործիք եւ զենք օգտագործվելու է թե Ադրբեջանի կողմից, թե Թուրքիայի, թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի եւ թե Եվրոպայի կողմից:Սա դառնում է կեղտոտ քաղաքական առեւտրի առարկա»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ