Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Մեր առջև բացված այս կարճատև պատուհանը կա՛մ կփակվի մեր թուլության պատճառով, կա՛մ կդառնա մեր հզորացման ցատկահարթակ»

Օգոստոս 13,2025 22:44

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խաղաղության համաձայնագրի հրապարակված և ԱՄՆ-ում նախաստորագրված տեքստը ծնվել է պարտված կողմի համար ծանր ու անբարենպաստ պայմաններում։ Ցավալիորեն տրամաբանական է, որ Ադրբեջանն է այս գործընթացի գլխավոր շահառուն։

Դա Ադրբեջանի ձեռքին կա՛մ կլինի փոքրիկ ականների լայն ցանց՝ մեզ անկյուն քշված, բուտաֆորիկ պետություն դարձնելով, կա՛մ կպայթեցվի միաժամանակ՝ մեզ կրկին անգամ գոյաբանական Սարդարապատի առջև կանգնեցնելով։

Բայց նույնիսկ այս դժվարին իրողության մեջ կա մի բան, որ պարտավոր ենք չանտեսել – մեզ տրվել է ԺԱՄԱՆԱԿ, գուցեև՝ կարճատև, որը մենք պարտավոր ենք վերածել ռազմավարական վերափոխման շրջանի։ Եվ մեր մտքի ու ոգու վերադասավորման, դրանք վերջապես պետական ազգին վայել ռելսերի վրա  տեղափոխելու հրամայականի առջև ենք։

Շատ արագ մեր ամբողջ էներգիան պետք է զորահավաքի ենթարկել՝ շահած ժամանակն օգտագործելով՝

  1. Վերջապես ընդունելու համար, որ Հայաստանը ևս իրավունք ունի մշտական բարեկամների և թշնամիների փոխարեն ունենալ մշտական շահեր. Հայաստանն ունի միայն երկու մշտական դաշնակից՝ Հայ մարդու Միտքն ու ժամանակակից տեխնոլոգիաները։
  2. Նոր սերնդի բանակի կառուցման համար, որտեղ առաջնայինը կլինեն՝

ա) հավատքը Հայաստանի պետության հավիտենականության հանդեպ,

բ) գերարդիական և հնարավորինս սեփական տեխնոլոգիաներով վերափոխումը՝ դրանք արդյունաբերական համակարգված հիմքի վրա դնելով։

  1. Հոգևոր և մտավոր պաշարի արդյունավետ օգտագործմամբ՝ կանխարգելիչ և զսպող տարածաշրջանային ուժային կենտրոն դառնալու համար։

Մեր առջև բացված այս կարճատև պատուհանը կա՛մ կփակվի մեր թուլության պատճառով, կա՛մ կդառնա մեր հզորացման ցատկահարթակ։ Այժմ վերափոխվելու, քաղաքական կամքի, միասնական ռազմավարության և գործողությունների ժամանակն է։

Աստված պահպանվածին է պահպանում։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031