Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց արագ շախմատի Grand Chess Tour 2025 մրցաշարը տասն ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը ինը տուրում վաստակեց 6,5 միավոր եւ պայքարն ավարտեց մաքուր 2-րդ տեղում: Նա ընդամենը կես միավոր պակաս վաստակեց հաղթող ճանաչված Ֆաբիոնո Կարուանայից:
Այսօր նույն շախմատիստների մասնակցությամբ մեկնարկելու է կայծակնային շախմատի Grand Chess Tour 2025-ը: Գրոսմայստերները միմյանց հետ խաղալու են երկու անգամ՝ սպիտակ ու սեւ խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ