Լրահոս
Օրվա լրահոսը

2026 թվականից շահումները նույնպես կհարկվեն, դրանք էլ են եկամուտ համարվում․ ՊԵԿ նախագահ

Օգոստոս 14,2025 12:03

Այսօր կայացած նիստում կառավարությունը դրական եզրակացություն տվեց նախագծին, որով սահմանվում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը։

Նախագծով սահմանվում է օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը եւ մրցույթը չկայացած համարվելու հիմքերը։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մանրամասնեց՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով` 15 տարի ժամկետով։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով, ընտրված մասնավոր ընկերությունը պետության հետ պայմանագիրը կկնքի։ Այսպիսով, ըստ ՊԵԿ նախագահի, հնարավոր կլինի վերահսկել խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները, որոնք 2026 թվականից համարվելու են եկամուտներ եւ հարկվելու են։ Իբրեւ արդյունք, ՊԵԿ–ն ակնկալում է հարկային եկամուտների ավելացում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031