Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում

Օգոստոս 14,2025 11:12

Ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Ucom-ը հայտարարում է Երևանի Սիլիկյան թաղամասում ընկերության գերարագ ֆիքսված ցանցի գործարկումը հաջողությամբ ավարտելու մասին։

Սիլիկյան թաղամասի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթում և առավել շահավետ պայմաններով։

Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը հատուկ առաջարկ է նախատեսել թաղամասում բնակվողների համար, որը կգործի 2025թ. օգոստոսի 13-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ մեկ ամիսը կտրամադրվի անվճար։

«Մեր կարևորագույն առաքելությունն է Հայաստանում բոլորի համար հասանելի դարձնել կապի բարձրորակ և ժամանակակից ծառայությունները։ Բաժանորդների հանդեպ հոգատարությունը Ucom-ի համար առաջնային է, դրա համար մենք ստեղծել ենք միավորված և շահավետ փաթեթներ, որոնք ներառում են տան ինտերնետը, շարժական կապն ու հեռուստատեսությունը՝ դարձնելով դրանք առավել պահանջված և արդյունավետ։ Հուսով եմ, որ Սիլիկյան թաղամասի բնակիչները կօգտվեն մեր տրամադրած հնարավորություններից և կվայելեն Ucom-ի ցանցի արագությունն ու որակը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

2025 թվականին Ucom ֆիքսված ցանցն արդեն հաջողությամբ գործարկվել է նաև Երևանի Հին Ավան, Անաստասավան և Հաղթանակ թաղամասերում։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031