Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ առանց արցախցիների իրավունքների և անվտանգության ապահովման. «Եվրոպացիները հանուն Արցախի»

Օգոստոս 14,2025 11:40

«Եվրոպան պետք է միանշանակորեն հստակեցնի, որ Հայաստանի դեմ ցանկացած նոր ագրեսիայի ակտ կհանգեցնի լուրջ և շոշափելի հետևանքների», – նշված է «Եվրոպացիները հանուն Արցախի» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք թարգմանաբար:

«Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» կազմակերպություն, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելուն։

Բայց, այնուամենայնիվ, խորապես մտահոգված ենք, որ Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպման ժամանակ հրապարակված խաղաղության հռչակագիրը պարունակում է էական բացթողումներ, որոնք կխաթարեն երկարատև կարգավորման հեռանկարները։

Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի/Արցախի բռնի տեղահանված հայերի իրավունքների և անվտանգության ապահովման։

Եվրոպական Միությանը և դրա անդամ պետություններին կոչ ենք անում ակտիվ և սկզբունքային դեր ստանձնել՝ ապահովելու, որ խաղաղության ցանկացած գործընթաց ներառի հետևյալ կարևոր դրույթները.

  • Բաքվում անօրինական պահվող բոլոր հայ պատանդների և բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
  • Արցախի հայերի հավաքական անվտանգ վերադարձի ապահովում միջազգային երաշխիքների ներքո։
  • Հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանություն Արցախում՝ միջազգային մոնիթորինգի միջոցով, ներառյալ արբանյակային մեխանիզմները, որպեսզի կանխվեն դրանց ոչնչացումը։

Նաև խորը մտահոգություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ ձևաչափի լուծարման վերաբերյալ, որը տասնամյակներ շարունակ ապահովել է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված գործառույթ։ Դրա բացը վտանգավոր հետևանք կունենա, որը պետք է լրացվի ուժեղ և երաշխավորված միջազգային մեխանիզմներով։

Այս համատեքստում՝ մենք վճռականորեն աջակցում ենք Շվեյցարիայի ԼՂ խաղաղության նախաձեռնությանը և Եվրոպական Միությանն ու դրա անդամ պետություններին կոչ ենք անում աջակցել այս ջանքերին՝ որպես տարածաշրջանում իրական անվտանգության և երկարատև խաղաղության հասնելու ճանապարհ:

Ավելին, Եվրոպան պետք է միանշանակորեն հստակեցնի, որ Հայաստանի դեմ ցանկացած նոր ագրեսիայի ակտ կհանգեցնի լուրջ և շոշափելի հետևանքների: Իրական խաղաղություն կարող է համարվել միայն այն, որը երաշխավորում է բոլորի հիմնարար իրավունքները և անվտանգությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031