Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խուդաթյանը վստահ է՝ ՀԷՑ-ի մասով Սամվել Կարապետյանի փոխհատուցման պահանջը չի բավարարվի

Օգոստոս 14,2025 14:16

«ՀՀ-ն պատրաստ է ցանկացած արբիտրաժում պաշտպանել իր պետական շահերը։ Այս դեպքում մենք եւս գնալու ենք այդ ճանապարհով»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դիմել է արբիտրաժ եւ կես միլիարդ դոլար է պահանջում, իբրեւ փոխհատուցում ։

Նա հայտարարեց՝ տասնյակ նման հայցադիմումներ կան եւ ոչ միայն ՀԷՑ-ի հետ կապված, այլ անհատապես ՔՊ-ականներին վերաբերվող, բայց իրենք մտահոգություններ եւ մտավախություններ չունեն․ ցանկացած ատյանում պատրաստ են պաշտպանել թե ՀՀ-ի, թե իրենց անհատական շահերը։

Դիտարկումը, որ ՀՀ-ն մեկ անգամ արդեն պարտվել է Ստոկհոլմյան արբիտրաժում, Դավիթ Խուդաթյանը հայեցողական որակեց եւ հավելեց, որ այդ հարցը բազմիցս մեկնաբանվել է։ Նա միայն պնդեց, որ Ստոկհոլմի արբիտրաժում ՀՀ-ն չի պարտվել։ Վստահություն հայտնեց, որ փոխհատուցման պահանջի հայցով էլ ՀՀ կառավարությունը չի պարտվելու եւ նախատեց լրագրողին՝ ով տարակուսել էր՝ ասելով՝ կարծում եք արբիտրաժո՞ւմ էլ կան Մասիս Մելքոնյանի նման դատավորներ, որոնք ՔՊ-ի շահերը կսպասարկեն։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031