«Քաղաքական հետապնդում է, ոչ մի իրավական գործընթաց ես չեմ տեսնում»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ժամանակ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը։
Ըստ նրա՝ իրավական պետությունում Վերաքննիչ դատարանի որոշումն անհետևանք չէր մնա․ «Իրավական պետությունում Սամվել Կարապետյանը կալանավայրում չէր լինի, քանի որ չի արել արարք, որը ենթադրում է ընդհանրապես խափանման միջոցի ընտրություն, քրեական վարույթի նախաձեռնում, էլ ուր մնաց կալանավայրում լինելը»։
ՀԷՑ-ի հետ կապված էլ իշխանությունների այն հայտարարություններին, թե գումարներ են հետ բերում և այլն, Դավիթ Ղազինյանն այսպես արձագանքեց․ «Չկա նման բան, տենդերներ են հայտարարում առանց կոնկրետ պարզաբանելու՝ ինչի մասին է խոսքը։ Ընդամենը մալուխի տենդեր է, ասում են՝ 50-70 հոգի դիմել են, նախկինում երկու-երեք հոգի էին։
Կարդացեք նաև
Շոուներ են։ Այն ծավալն ու որակը, որ մենք պատվիրել ենք, չի կարող հիսուն տնտեսվարող դա բերել ֆինանսական, որակային և պատվերի առումով։ 3 միլիարդի տենդեր են չեղյալ հայտարարել, նորն են հայտարարում, բայց դրա մեջ մտնում են բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք խիստ անհրաժեշտ են։ Այսինքն՝ ինչ չէր կարելի Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, հիմա կարելի է։ Իրենք չեն պատժվելու, քանի որ հանձնաժողովի նախագահը, որը պետք է պատժի, այս մարդուն դրել է կառավարիչ, ո՞նց կպատժի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ