«Մենք ուրիշ ճանապարհ ենք առաջարկում մեր հանրությանը»,- հարցին՝ կապ ունե՞ք այսպես կոչված նախկինների հետ, «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Նա վստահեցրեց՝ տեխնոկրատ իշխանություն ձևավորելն առանց առաջնահերթ թիմայնության, չեն կարող քննարկել։ Հարցին՝ կհամագործակցե՞ք Կարեն Կարապետյանի տեխնոկրատ թիմի անդամների հետ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Համագործակցություն կլինի երիտասարդ ուժերի հետ, որոնք նոր առաջարկներ ունեն մեր հանրության համար»։
Նարեկ Կարապետյանը վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանի թիմը հանդես է գալու իր ճանապարհով ու իր ձևով․ «Անհատներ, որոնք կարող են, ունեն պրոֆեսիոնալ հատկություններ, միանշանակ ներգրավվելու են մեր թիմում։ Չպետք է նայենք քաղաքական հարցերին։ Անհատները, որոնք ունեն պրոֆեսիոնալ հատկանիշներ, ներգրավվելու են մեր թիմում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ