«Հույս ունեմ, որ արդարադատությունը կգտնվի իր բարձունքի վրա։ Մեր ժամանակները պատմության մեջ կմնան՝ որպես իշխանության կողմից հաշվեհարդարներ իրականացնելը դատական իշխանության միջոցով՝ որպես օրինաչափություն դարձած ժամանակաշրջան։ Սա ցավալի է»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Նրա միակ հույսն ու հենարանը մնում են արդարադատություն իրականացնող այն անձինք, որոնք իրենց համարում են արդարադատություն իրականացնող, այլ ոչ թե օդում կախված հրահանգների հիման վրա դակող մարմիններ։
Իսկ թե ինչու են իշխանություններն այդպես անհանգստացած Սամվել Կարապետյանի և նրա շարժմամբ, Մամիկոն Ասլանյանն այս կապակցության ասաց․ «Սամվել Կարապետյանը ռեսուրսների տիրապետող, այստեղ որևէ ձևով չարատավորված անձնավորություն է, և նրա կողմից ցանկացած հանրային համախմբման կոչ կարող է դիտվել՝ որպես վտանգ իշխանության համար։ Իշխանությունների մտավախությունները, կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են դրան։ Ձեռքի կառավարման վահանակով մեկ հոգու կողմից կառավարվում է ողջ պետական, դատական, իրավական համակարգը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ