Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրառումներն արվել են, արվում են, որ ճնշում գործադրվի դատավորների ու արդարադատության նկատմամբ»․ Սամվել Կարապետյանի փաստաբան

Օգոստոս 14,2025 23:49

«Մեզ համար հայտնի փաստ է՝ գրառումները դեռ հունիսի 18-ից են տեղի ունենում։ Հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։ Երկու ամիս է՝ բոլորս ականատես ենք լինում, որ պարոն Կարապետյանն ապօրինի գտնվում է կալանքի տակ։ Գրառումներն արվել են, արվում են, որ ճնշում գործադրվի դատավորների ու արդարադատության նկատմամբ։ Հույս ունենք, որ արդարադատությունն ի վերջո հաղթելու է»,- լրագրողների փաստմանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Ռոբերտ Ամստերդամին ուղղված գրառումը մի՞թե ուղերձ ու ցուցում չէր, «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Լիաննա Գասպարյանը։

Նշենք, որ դատական նիստն արդեն շուրջ վեց ժամ ընթանում է։

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն էլ հավելեց․ «Այսքան թափանցիկ ֆեյսբուքյան արդարադատություն՝ քաղաքական բաղադրիչով, երբևէ նման երկրորդ դեպք չկա»։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի գրառմանը՝ նա ասաց․ «Այստեղ էթիկական որոշ հանգամանքներ կան։ Ի վերջո խոսում ենք ԱՄՆ քաղաքացու մասին։ Ռոբերտ Ամստերդամը խոսում էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պաշտպանությանն ուղղված՝ իր գործունեության մասին, ինչի մասին այդ ժամանակվա սենատորի, ներկայումս՝ ԱՄՆ փոխնախագահի կողմից անդրադարձ է եղել։ Նույն հաջողությամբ կարո՞ղ է ՀՀ իշխանությունները գրառումներ անեն ԱՄՆ փոխնախագահի գնահատականների վերաբերյալ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031