Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցել ենք Կրկեսի վրա 30 միլիոն դոլար ներդրման շեմը․ սեպտեմբերի 22-ին կամ 25-ին տեղի կունենա Կրկեսի բացումը»․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 15,2025 01:06

«Սեպտեմբերի 22-ին կամ 25-ին տեղի կունենա Կրկեսի բացումը»,-լրագրողների հարցին՝ ե՞րբ կբացվի Կրկեսը, «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Նա պարզաբանեց, թե ինչու մինչև այժմ Կրկեսը չի բացվել․ «Կրկեսի շենքը մենք գնել ենք մասնավոր ընկերությունից, չենք գնել պետությունից։ Այսքան ժամանակ ման եմ գալիս մի բան, որ մենք գնել ենք պետությունից, բայց ոչ մի բան պետությունից չենք գնել։ Կարող է փոքր բան լինի, չեմ հիշում, բայց բոլորը գնել ենք մասնավորից՝ շուկայական և շուկայականից բարձր գներով։ Մենք Կրկեսի շենքը գնել ենք մասնավոր ընկերությունից, որը վերցրել էր Կրկեսը և չէր կարողնում իրականացնել նախագիծը»։

Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց՝ Կրկեսը կես միլիոն դոլար ներդրում էր պահանջում, այդ մասնավոր կազմակերպությունը նման պարտավորվածություն ուներ․ «Կարող էինք կես միլիոն դոլար շուտ դնեինք, հին կրկեսի շենքը կոսմետիկ վերանորոգեինք, բայց դա չէր լինի ժամանակակից կրկես։ Մենք հիմա անցել ենք 30 միլիոն դոլար ներդրման շեմը, մոտ 60 անգամ շատ գումար ենք ներդրել Կրկեսի վրա, քան պարտավորվածություն ուներ այդ մասնավոր ընկերությունը, որից գնել ենք Կրկեսի շենքը։ Եթե այդքան ներդրում ենք արել, հաստատ բացելու հնարավորություն ունենք, ուղղակի ժամանակակից համաշխարհային կրկեսները բոլորը սուբսիդավորվում են պետությունների կողմից՝ բացի երկու-երեք օրինակից, օրինակ՝ «Դյու Սոլեյ» կրկեսը։ Ճանապարհի կեսին ավելի շատ «Դյու Սոլեյ» կրկեսի ճանապարհով ենք գնացել, ձևաչափը լրիվ փոխվել է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031