ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ եկող շաբաթ կայցելի Հայաստան, ապա՝ Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
Խոսելով TRIPP-ի՝ «Թրամփի ուղու» մասին, Օվերչուկը նշել է. «Մենք քննարկում ենք այդ հարցը։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան լավ է իր համար, ապա, իհարկե, մենք աջակցում ենք»:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին, ինչը լիովին համապատասխանում է իր շահերին։ «Իհարկե, այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ակնհայտորեն կարող են ձեռք բերվել, որոշ նրբություններ են առաջանում, մենք պետք է հստակեցնենք դրանք հայկական և ադրբեջանական կողմերի հետ», – նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ռուսաստան։ «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ էր Ռուսաստանում։ Մոտակա ժամանակներում նույնպես սպասում ենք Ռուսաստանում», – ասել է նա։