ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերի խոսքով՝ Հայաստանում Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելությունը (EUMA) կշարունակի գործել, իսկ դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Առաքելության մանդատը ներառում է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում իրավիճակի մոնիթորինգը», – հիշեցրել է Հիփերը և ընդգծել, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Նա կողմերին կոչ է արել արագորեն շարժվել համաձայնագրի պաշտոնականացման ուղղությամբ։
«Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն», – ասել է Անիտա Հիփերը՝ նշելով, որ ԵՄ-ն համաձայնագիրը համարում է Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հասնելու կարևոր քայլ։

















































