«Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ քաղաքական այրերը ծիծաղով ակնարկում էին՝ փոխելով հին հռոմեական ասացվածքը՝ եթե խաղաղություն ես ուզում, պարտրաստվիր պատերազմի:
Նրանք դա փոխել էին հետեւյալ բովանդակությամբ՝ պատրաստվում ես պատերազմի, շատ խոսիր խաղաղության մասին»,- Ազգային ժողովրդավարական բեւեռի՝ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին ասաց Բեւեռի խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վաշինգտոնյան հանդիպումներին եւ ստորագրած թղթերին:
Կարդացեք նաև
«Մենք ականատեսը եղանք նախաստորագրված մի փաստաթղթի՝ համաձայնագրի, որի բովանդակությունը եւ հետեւանքները կարող են վճռորոշ փոփոխություն բերել թե մեր ժողովրդի, թե մեր պետության կյանքում…
Շատ դժվար է առողջ միտք ասել, երբ հեղեղված է այլ բան, խաղաղության պաթոս, կա նաեւ ցնծություն, թե եկավ խաղաղությունը, ամեն ինչ լավ է, գնանք առաջ:
Այս պայմաններում փորձել իրականությունը հասկանալ, փորձել մարդկանց բացատրել, թե ինչ վտանգներ կան այդ տողերի հետեւում, այդ տողերը կազմող մարդկանց թիկունքում, ինչեր են դավում մեր թիկունքում, բարդ է…Արդեն մարդիկ փողեր են հաշվում, մտածում են իրենց հողերը ոնց ծախեն, ում ծախեն ավելի լավ…Դրա համար արժի, որ այս փուչիկի մեջ մեր մտքերով կիսվենք»,- ասաց Բեւեռի խորհրդի անդամը:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ