Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»․ Ազիզ Ալեքբերլի

Օգոստոս 16,2025 14:35

«Ազատություն» – «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իր կազմակերպությունը հիմնվել և աշխատում է «միջազգային կոնվենցիաներում ամրագրված վերադարձի իրավունքի ապահովման» համար, և այս առումով այն որևէ կապ չունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ նահանգների առաջնորդների միջև ստորագրված հռչակագրի հետ։

«Մեր գործունեության նպատակն է մեր վերադարձը մեր պատմական հողեր։ Համայնքը երբեք չի արտահայտվել Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ։ Ինչպես ընդգծեց պարոն նախագահը, մենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,- ասել է Ալեքբերլին։

Ընդգծելով, որ կազմակերպությունը շարունակելու է աշխատանքը, Միլի Մեջլիսի պատգամավորը հավելել է՝ «հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջխաղացումը պայմաններ կստեղծի արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի վայրեր վերադառնալու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Բարև, Առավոտ։

    Ես գրել էի ուղղաթիռներով մեր վերադարձի հնարավորության մասին։ Իհարկե, իմ մեկնաբանությունները ավելի քիչ մարդ կկարդա, քան ձեր հոդվածները։ Ու երևի դուք ավելի հնարավորություն ունեք ձեր էջերում հարց բարձրացնելու, թե մենք՝ հայերս, Հայաստանի հայերս, նրանք, ովքեր հայրենիքի վաճառքի հետ համաձայն չեն ու չեն էլ համաձայնելու, այդ հայերս, թե մենք ինչ ենք անում մեր կյանքում, որ երբ գան ուղղաթիռներով մեր հայրենի հողեր վերադարձի օրերը, պատրաստ լինենք ու հնարավորությունը բաց չթողնենք։

    1979թ․ խորհրդային մարդահամարի տվյալներով հայերը 475 հազար էին Ադրբեջանում, Հայաստանում ադրբեջանցիները 160 հազար էին։ Էս էլ կարող եք հիշացնել։

    Հա, նրանք կարող են Հայաստանից ադրբեջանցիների Ադրբեջանում վերաբնակեցման մասին խոսել, ասելով, թե տեղահանել են Ստալինի հրամանով։ Էդ էն խաղը չի, որ կուզեին խաղալ։ Ինչքան հետ գնան տարեթվով, ավելի հետ կարող ենք հաշվել։

    Հիմա, սիրելի Առավոտ, ինչո՞ւ շտապել եք Ալեքբերլիի խոսքերը մեջբերել, բայց աչքաթող եք արել իմ մեկնաբանությունը։

    Բայց խոսեք, գտեք մարդկանց, ովքեր կխոսեն։ Գիշերից հետո առավոտ է գալիս։ Ինչքան էլ երկար տևի գիշերը։ Կարող եք խոսել, Առավոտ։

    Կամ անտեսում ենք նրանց խոսքերը, կամ էլ պետք է մեկնաբանենք, մենք էլ մերը խոսենք։ Եթե ձեր կարծիքն ունեք էս հարցերի մասին, գրեք։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031