Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել և պատմել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքների մասին, հաղորդում է РИА Новости-ին։
Ըստ ՌԴ նախագահի՝ Ալյասկա կատարած այցը ժամանակին էր և բավական օգտակար, Թրամփի հետ զրույցը՝ անկեղծ ու բովանդակալից։
Ալյասկայում կայացած բանակցությունները մոտեցնում են անհրաժեշտ որոշումներին։
«Մենք երկար ժամանակ նման մակարդակի ուղիղ բանակցություններ չէինք վարել։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, կար հնարավորություն հանգիստ և մանրամասն ներկայացնելու մեր դիրքորոշումը»։
Առաջնորդները քննարկել են ուկրաինական հակամարտության լուծումը արդար հիմքերի վրա։ Ճգնաժամի առաջնային պատճառների վերացումը պետք է դրվի կարգավորման հիմքում։
Կարդացեք նաև
«Մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում նաև ամերիկյան վարչակազմի դիրքորոշմանը, որը տեսնում է ռազմական գործողությունների հնարավորինս շուտ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Մենք ևս դա կցանկանայինք և կցանկանայինք անցնել բոլոր հարցերի լուծմանը խաղաղ միջոցներով»։
Նշվել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են գործակցական գրեթե բոլոր ուղղությունները։