Լրահոս
Օրվա լրահոսը

Ես հավատում եմ․ ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում. Էթերի Կարապետյան

Օգոստոս 18,2025 13:36

Սամվել Կարապետյանի կնոջ՝ Էթերի Կարապետյանի ինստագրամյան գրառումը.

«Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։

Բայց ես վստահ գիտեմ․ որտեղ դու լինես, միշտ լույս կա, որովհետև քո ոգին ու արժեքները ավելի ուժեղ են, քան ցանկացած պատ կամ դատարան։

Ես հավատում եմ․ ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում՝ քո կամքի ուժից, մարդկանց հանդեպ սիրուց, ճշմարտության և Աստծո հանդեպ հավատից։

Ինձ համար դու պարզապես ամուսին չես։ Դու իմ տոկունության, քաջության և արժանապատվության օրինակն ես, իմ ուսուցիչն ու իմաստության չափանիշը։ Մեր երեխաների համար դու այն հայրն ես, որի օրինակով նրանք ձևավորում են իրենց կյանքը։ Ընկերների և հարազատների համար՝ այն մարդը, ով գիտի պահպանել հավատարմությունն ու պատիվը։

Երգն ու տեսահոլովակը իմ նվերն են քո ծննդյան օրվա համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031