Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ավազակային հարձակման ենթարկված երգիչը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Օգոստոս 18,2025 14:24

Shamshyan.com. Օգոստոսի 16-ին` ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել:

Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և տաք հետքերով հայտնաբերել են նրանց, ովքեր տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031