Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք Ձեր հզորությունը ցույց եք տվել Ձեր մարդկային ազդեցիկ կերպարով, հայրենաշեն գործունեությամբ․ Սեյրան Օհանյանը՝ Սամվել Կարապետյանին

Օգոստոս 18,2025 15:48

ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ Սամվել Սարգսի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր 60֊րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։

Վստահ եմ, ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը, որոշումը` Հայաստանին, Արցախին, Հայ Առաքելական Եկեղեցուն, հայ ժողովրդին այսուհետ նույնպես ծառայելու։

Դուք Ձեր հզորությունը ցույց եք տվել Ձեր մարդկային ազդեցիկ կերպարով, հայրենաշեն գործունեությամբ, որ հավերժ մնալու է հայ նորագույն պատմության էջերին։ Իսկ Ձեզ հալածել փորձողներն իրենց բարոյական սնանկությունը, մտքի տկարությունը ցուցադրում են` պետության լծակները, դատական համակարգը Ձեր դեմ ապօրինաբար գործածելով և անխուսափելիորեն վերադառնալու են ոչինչ լինելու իրենց սկզբնակետին ու մեկընդմիշտ հեռանալու են։

Խորապես բարձր գնահատելով Ձեր անուրանալի ներդրումները, ազգանվեր ջանքերը տարբեր ուղղություններով՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ արդարությունը վերականգնվելու է, և ազատության մեջ Դուք, մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերները, բոլորս շարունակելու ենք մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի արժանապատվության, անվտանգության, խաղաղության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031