2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 29 ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայոր Արամ Նավասարդյանի համար որպես պատիժ մեղադրող դատախազն այսօր պահանջեց 2 տարի վեց ամսով ազատազրկում ու վարորդական իրավունքից զրկել մեկ տարով:
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժող կողմը գույքային հայց էլ է ներկայացրել՝ պահանջելով 10 միլիոն դրամ փոխհատուցում հուղարկավորության ու գերեզմանաքարի եւ այլ ծախսերի համար: Պաշտպանական կողմը այս պահին ընթացող դատական նիստին վիճարկում է տուժող կողմի ներկայացրած ծախսերը: