Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանի գործով կողմերի միջեւ հաշտության ակտիվ բանակցություններ են ընթանում

Օգոստոս 18,2025 16:39

ՀԿԴ-ում Լիլի Դրմեյանի նախագահությամբ Իշխան Զաքարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական նախնական դատական նիստը այսօր նույնպես հետաձգվեց:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հակոբ Քոյլոյանը դատարանին տեղեկացրել էր, որ աշխատանքային պարտականությունների շրջանակում տեղի է ունեցել փոփոխություն եւ այսօրվա դրությամբ դեռեւս գտնվում է արձակուրդում, ինչի կապակցությամբ, նաեւ այլ հանգամանքներով պայմանավորված, խնդրել էր նիստը հետաձգել մեկ այլ հերթի:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը այդ միջնորդության դեմ չառարկեց՝ հաշվի առնելով, որ այս գործով կողմերի միջեւ հաշտության ակտիվ բանակցություններ են ընթանում եւ մի քանի աշխատանքային քննարկումներ արդեն եղել են:

Նախագահող դատավորի հարցին, թե ընդհանուր հայտարարի գալու եւ հաջորդ դատական նիստը նշանակելու համար որքան ժամանակ է անհրաժեշտ լինելու, հայցվոր կողմի ներկայացուցիչը պատասխանեց, որ հստակ ժամկետ նշել չի կարող եւ ժամկետները կախված են բացառապես պատասխանող կողմից, որովհետեւ իրենք իրենց դիրքորոշումը հայտնել են եւ սպասում են մյուս կողմի պատասխանին: «Բայց հաշվի առնելով, որ իրապես այդ բանակցությունները այնքան հեշտ չեն եւ որպեսզի չծանրաբեռնենք նաեւ դատարանին, կարծում ենք՝ երկու ամիս ժամկետը ողջամիտ ժամկետ է»,- ասաց դատախազության ներկայացուցիչը:

Դատարանը միջնորդությունը բավարարեց եւ նշանակեց եւս մեկ նախնական դատական նիստ, որի օրն ու ժամը կհամաձայնեցվի ավելի ուշ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031