Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այսօր ճգնաժամային կետերում ծառայելիս զոհվել է ավելի քան 170 մարդասիրական աշխատող, առնվազն 150-ը՝ վիրավորում է ստացել

Օգոստոս 18,2025 17:45

Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակն իր գործընկեր կազմակերպությունների հետ հիշում է մարդասիրական աշխատողներին, ովքեր իրենց կյանքը վտանգելով օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Նրանք հաճախ աշխատում են ծայրահեղ պայմաններում և արժանի են պաշտպանության ու ճանաչման՝ մարդկանց կյանքեր փրկելու իրենց նվիրումի համար:

#Հանունմարդասիրության կարգախոսի ներքո մենք մեծարում ենք աշխարհի մարդասիրական ոլորտի աշխատողների քաջությունն ու նվիրվածությունը: Ցավով նշում ենք, որ առ 2025 թվականի օգոստոս, ճգնաժամային կետերում ծառայելիս զոհվել է ավելի քան 170 մարդասիրական աշխատող, իսկ առնվազն 150-ը՝ վիրավորվել:

ՊՀԾ-ն իր գործընկերների հետ միասին մնում է մարդասիրական գործողությունների առաջնագծում՝ փրկելով և փոխելով մարդկանց կյանքերը: Մենք արձագանքում ենք արտակարգ իրավիճակներին` տրամադրելով կենսական նշանակության պարենային աջակցություն: Հակամարտություններից, աղետներից և կլիմայի փոփոխությունից տուժած համայնքներում զարգացնում ենք երկարաժամկետ լուծումներ` նպաստելով խաղաղության, կայունության և դիմակայունության ամրապնդմանը:

Վերջին ճգնաժամերին ի պատասխան՝ ՊՀԾ-ն Հայաստանում աջակցել է փախստականներին և սոցիալ-տնտեսապես խոցելի բնակչությանը՝ տրամադրելով տաք սնունդ, սննդի աջակցության քարտեր և չոր սննդի փաթեթներ: ՊՀԾ-ի աջակցությունը նպատակ ունի բավարարել նրանց սննդի հիմնական կարիքները տեղահանության և անորոշության ժամանակ:

ՊՀԾ-ի աշխատանքն Հայաստանում չի սահմանափակվում միայն անհապաղ աջակցություն տրամադրելով: Մեր ջանքերը կենտրոնացնում ենք դիմակայուն պարենային համակարգերի, դպրոցական սննդի ծրագրի, համայնքների հզորացման և կառավարությանը աջակցելու վրա՝ կայուն պարենային ապահովության հասնելու և խոցելի տնային տնտեսությունների կենսամակարդակի բարելավման նպատակով։

Այս օրը ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակը վերահաստատում է իր հանձնառությունը մարդասիրական սկզբունքներին և կոչ է անում բոլորին ճանաչել և աջակցել նրանց, ովքեր աշխատում են #Հանուն մարդասիրության:

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031