Լրահոս
Օրվա լրահոսը

«47-52թթ. ՀԽՍՀ Պետական անվտանգության ժողովրդական կոմիսար Սերգեյ Կորխմազյանը պաշտոնզրկվելուց երեք տարի անց դատապարտվել է 10 տարվա ազատազրկման». Տիգրան Պասկևիչյան

Օգոստոս 18,2025 18:22

Հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է. «Ես ի վերջո արդարացվելու եմ, այսօր չլինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, 50 տարի հետո լինի, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր»՝ խոսքը հաստատելով սաղմոսից արված մեջբերմամբ. «Դատիր, Տեր, նրանց, ովքեր ինձ դատում են»։

Տարիներ առաջ, երբ ուսումնասիրում էի ստալինյան բռնությունների ենթարկված անձանց եւ 1949 թվականի հուլիսի 13/14-ին զանգվածաբար աքսորված ընտանիքների գործերը, տեսնում էի, որ շինծու մեղադրանքներով դատապարտված անձինք, առանց դատ ու դատաստանի աքսորված ընտանիքները վաղ թե ուշ (50-ականներին, 60-ականներին, 80-ականներին, ոմանք էլ անկախությունից հետո) արդարացվել են։

Ոչ մի լուր ու տեղեկություն չկա դատողների արդարացման մասին։ Նրանք այդպես էլ մնացել են մեղքի մեջ եւ այդ մեղքից գեներացրել այսօրվա քննիչ-դատախազ-դատավորներին։

Բայց այսպիսի դեպք էլ է եղել։ 1947-52 թվականներին ՀԽՍՀ Պետական անվտանգության ժողովրդական կոմիսար Սերգեյ Կորխմազյանը պաշտոնզրկվելուց երեք տարի անց դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պատիժը մինչեւ վերջ կրելով Մորդովիայի ճամբարներից մեկում։

… ու բնականաբար չի արդարացվել։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031