Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատված խաղաղության տեսքն ու պատկերը մենք պիտի կերտենք․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 18,2025 19:00

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության է հաստատվել․ օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բոլորովին ուրիշ Հարավային Կովկասում, նոր Հայաստանի Հանրապետությունում։ Խաղաղությունը մեզ համար անծանոթ իրողություն եւ օտարոտի կյանք է, եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Մենք զրոյից պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ ապրել, ինչպիսին է խաղաղությունը»,–օգոստոսի 18-ին  իր ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։

Ըստ Փաշինյանի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է։

Վարչապետի խոսքով խաղաղության մասին մարդիկ երազել են հաճախ,  բայց խաղաղություն բառը օգտագործելու համար հաճախ դատափետվել ու քննադատվել են։

Խաղաղությունը այնպիսի տեսք ու պատկեր կունենա, որը մենք նրան կկերտենք, իհարկե Ադրբեջանի հետ միասին։ Հաստատված խաղաղությունը ամենօրյա խնամք է պահանջում։

 

Այլ մանրամասները տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031