Լրահոս
Օրվա լրահոսը

Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը դադարեցրել է գործունեությունը 7 տարվա աշխատանքից հետո

Օգոստոս 19,2025 11:54

Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը  փակվել է յոթ տարվա գործունեությունից հետո, РБК-ի փոխանցմամբ՝ տելեգրամյան իր ալիքում հայտնել է Ռուսաստանի հայերի միության Չելյաբինսկի մասնաճյուղի նախագահ Գարիկ Մխիթարյանը:

«Բոլոր հարցերի համար խնդրում ենք կապվել Ռուսաստանում ՀՀ այլ հյուպատոսական գրասենյակների հետ», – ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Նարեկ Սպարտակյանին ազատել էր Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից:

«Պատճառը պաշտոնապես չի նշվել, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ հրաժարականը կարող է կապված լինել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունների հանդեպ հյուպատոսի անհամաձայնության հետ», – նշում է РБК-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031