Լրահոս
Օրվա լրահոսը

Քեզ երբեք մանդատ չի տրվել Արցախը հայաթափելու համար։ Որևէ ուղերձ, որևէ ելույթ, որևէ մանիպուլյացիա երբեք չի կարողանալու ջնջել քո արածը. Լիլիթ Բլեյան

Օգոստոս 19,2025 14:28

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը

Խաբված ժողովուրդը քեզ ձայն է տվել երկու անգամ։

Առաջին ընտրություններին խոստացել էիր «Արցախը վերադարձնել բանակցային սեղան»։ Դրանից հետո սկսվեց պատերազմը, որը քո հրամանատարությամբ պարտվեցինք` կորցնելով Արցախի մեծ մասը։

Երկրորդ ընտրություններին խոստացել էիր ապահովել «արցախահայության անվտանգությունն ու իրավունքներն իրենց հայրենիքում»։

Այդ ընտրություններից հետո եղավ Արցախի շրջափակումն ու հայաթափումը։

Մարդիկ երբեք համաձայն չեն եղել ու քեզ մանդատ չեն տվել Արցախի հայաթափման համար։ Երբեք։ Մարդիկ դրա համար չեն քվեարկել։ Երբեք։

Մարդիկ կամավոր մեկնել են Արցախը պաշտպանելու (նաև` քո կոչով), որ դա տեղի չունենա։ Մարդիկ գերի են ընկել շրջափակված Արցախ սնունդ հասցնելու ճանապարհին։

Քեզ երբեք մանդատ չի տրվել Արցախը հայաթափելու համար։ Երբեք։

Որևէ ուղերձ, որևէ ելույթ, որևէ մանիպուլյացիա երբեք չի կարողանալու ջնջել քո արածը։ Երբեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031