Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը 3 վարույթ է հարուցել «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի տեսականու վաճառքի առնչությամբ

Օգոստոս 19,2025 15:22

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը երեք վարույթ է հարուցել շուկայում «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի տեսականու վաճառքի առնչությամբ։ Հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության հետքերով՝ հանձնաժողովը  դիտանցումներ է իրականացրել մայրաքաղաքի մի քանի խոշոր առևտրի կետերում, որոնց արդյունքներով արձանագրվել է «Թամարա և Անի» ընկերության «Ani» ապրանքային նշանով «ЭКО» գրառմամբ, Արաքս-2 արտադրական կոոպերատիվի «ЭКОКАТ» և «Բիոկաթ» ընկերության «բիոկաթ» անվանումներով կաթնամթերքի տեսականու (թթվասեր, մածուն, կաթ, կաթնաշոռ, պանիր և այլն) վաճառք։

Անի Սմբատյանի խոսքով՝ վերջին 5 տարիներին հարցը մշտապես եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում և իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում վարույթներ են հարուցվել ավելի քան 50 ընկերությունների նկատմամբ։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի որոշումներից՝

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը՝ «Արաքս-2» արտադրական կոոպերատիվի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը «Թամարա և Անի» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը «Բիոկաթ» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031