Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը

Օգոստոս 19,2025 16:09

ՎՏԲՀայաստան բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական և բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը։ Նախագիծը նպաստում է ընթերցանության մշակույթի զարգացմանը և ընդլայնում է հեռավոր բնակավայրերի բնակիչների կրթական հնարավորությունները։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր գրադարան ստանում է Newmag հրատարակչությունից 500 նոր գիրք հայերեն լեզվով, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի և նախասիրությունների համար՝ գեղարվեստական և դասական գրականությունից մինչև մանկական, զարգացնող և մասնագիտական։ Արդյունքում՝ տասնյակ գրադարաններ ողջ Հայաստանում կթարմացնեն իրենց գրքային ֆոնդերը և զարգացման նոր խթան կունենան։

Նախաձեռնության առաջին փուլում ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Գյումրիի և Գորիսի գրադարաններին։ Հատկապես խորհրդանշական էր բանկի մասնակցությունը Գորիսում կայացած միջոցառմանը, որտեղ օգոստոսի 15-ին՝ քաղաքի օրվա առթիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ գրադարանը ստացավ արժեքավոր նվեր՝ տարբեր ժանրերի 500 նոր գիրք Newmag հրատարակչության կողմից։ Տոնական մթնոլորտում անցկացված նվիրատվության արարողությունը դարձավ հանդիսության մի մասը և ընդգծեց մարզերում մշակույթի և կրթության զարգացման կարևորությունը։

«Կրթության, մշակույթի և ինքնազարգացման աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի առաքելության կարևոր մասն է։ Մենք համոզված ենք, որ հասանելիությունը որակյալ գրականությանը խթան կհանդիսանա ընթերցանության, կրթության և ինտելեկտուալ աճի համար, հատկապես՝ երիտասարդ սերնդի շրջանում», – նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

«BOOK DONATION-ը պարզապես գրքերի նվիրատվություն չէ։ Դա միանվագ ակցիա չէ, այլ՝ երկարաժամկետ նախաձեռնություն, որի նպատակն է մարզեր վերադարձնել ընթերցանության մշակույթը, ընդլայնել հասանելիությունը գրականությանը և գրադարանները դարձնել ժամանակակից կրթական կենտրոններ։ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը հնարավորություն է տալիս ընդլայնել ծրագրի ծավալները և մեծացնել դրա ազդեցությունը տեղական համայնքների զարգացման վրա», – նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

 ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031