Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի իշխանի պաշարների վերականգնումը նախարար Մաթևոսյանը կարևորել է որպես առաջնային խնդիր

Օգոստոս 19,2025 17:55

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։
Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։
Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել է այս կառույցի աշխատանքները և խորությամբ ծանոթ է հիմնադրամում առկա խնդիրներին։ Այդ պատճառով նիստի ընթացքում առանձնակի ուշադրություն է դրվել գույքագրված խնդիրների լուծման և հիմնադրամի առողջացման օրակարգին։
✅ Քննարկումների արդյունքում ընդունվել են կոնկրետ որոշումներ՝ ուղղված կուտակված խնդիրների հաղթահարմանը և հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը։
Կենսաբազմազանության պահպանման և էկոլոգիական հավասարակշռության տեսանկյունից Սևանի իշխանի պաշարների վերականգնումը նախարար Մաթևոսյանը կարևորել է որպես առաջնային խնդիր։ Սա ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական նշանակություն ունի՝ Սևանի էկոհամակարգի կայունության և ձկնաբուծության զարգացման տեսանկյունից։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031