Սպիտակ տունը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնք կզբաղվեն Պուտին–Զելենսկի հանդիպման նախապատրաստմամբ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կզբաղվեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ աշխատանքի համակարգմամբ՝ արագացնելու Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը բրիֆինգի ժամանակ։
«Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ, և նա համաձայնել է անցնել խաղաղ գործընթացի հաջորդ փուլին», նշել է Լևիթը։
Նրա խոսքով՝ խոսքը Պուտինի և Զելենսկու հանդիպման կազմակերպման մասին է։ Դրանից հետո, անհրաժեշտության դեպքում, կհետևեն եռակողմ բանակցություններ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, հավելել է նա։
Կարդացեք նաև