Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահեցնում եմ՝ Հայաստանը կարող է ստանալ անվտանգության հստակ երաշխիքներ թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից և հասնել իրական խաղաղության, ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են. Էդմոն Մարուքյան

Օգոստոս 19,2025 23:40

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Հետևելով ԱՄՆ-ում ընթացող Թրամփի, Զելենսկու, ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդների բանակցություններին՝ ակնհայտ է դառնում, որ անգամ այս դաժան պատերազմի պայմաններում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կտրուկ հակադրության ֆոնին, միջնորդների ներգրավմամբ Պուտինը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է ստանա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքներ։

Այո՛, Ուկրաինան այսօր ծանրագույն իրավիճակում է։ Սակայն ճիշտ բանակցային մարտավարության և Արևմուտքի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է ստանալ անվտանգության երաշխիքներ կոնֆլիկտի հանգուցալուծման համատեքստում։

Իսկ ի՞նչ ունենք մենք։

Հայաստանը չի ստացել որևէ անվտանգության երաշխիք, քանի որ Ադրբեջանի պահանջով բանակցությունները տեղափոխվեցին երկկողմ հարթակ՝ առանց միջնորդների մասնակցության։ Մինչդեռ Ուկրաինան մինչև վերջ պնդեց, որ միջնորդներ ներգրավված լինեն և հավաքական Արևմուտքը կանգնի իրենց կողքին ողջ բանակցային գործընթացում։ Արդյունքում՝ խաղաղության հաստատման դեպքում Ուկրաինան հենց նրանց աջակցությամբ ստանալու է անվտանգության երաշխիքներ։

Հայաստանի իշխանությունների թույլ տված այս ֆունդամենտալ սխալը, որի մասին ես բազմիցս զգուշացրել եմ և հետևողականորեն խոսել եմ, այսօր հանգեցրել է նրան, որ մենք զրկված ենք անվտանգության որևէ երաշխիքից։ Այդուհանդերձ՝ իշխանությունները շարունակում են թմբկահարել խաղաղության մասին՝ անտեսելով դրա բովանդակային բացակայությունը։

Վստահեցնում եմ՝ Հայաստանը կարող է ստանալ անվտանգության հստակ երաշխիքներ թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից և հասնել իրական խաղաղության, ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են։ Սակայն դրա համար անհրաժեշտ է փոխել գործող իշխանությունը։ Հետևաբար սկզբում կփոխենք իշխանությանը և հետո մեզ հրամցված այս անվերջանալի մղձավանջը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031