Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

30 տարի տիրապետել էր գույքը, դիմել ՍԴ

Օգոստոս 20,2025 12:00

Գայանե Գասպարյանի անհատական դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել էր 2025 թվականի օգոստոսի 4-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Բացահայտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակությունը ԵՒ որոշել դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 2015թ.-ի փոփոխություններով 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին ԵՒ 78-րդ հոդվածին» («Բացահայտել» բառը մի տեսակ անսովոր է դիմումների համար -Ռ.Մ.):

Դիմողը ներկայացրել էր թիվ ՎԴ/10247/05/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշել, որ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասն ունի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդիր, քանի որ իրավակիրառ պրակտիկայում այն կիրառվել է իր սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ, այն է՝ անշարժ գույքի նկատմամբ անձի օգտագործման իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված դրույթը կիրառման ենթակա չէ ԵՒ խոչընդոտ է հանդիսանում տվյալ գույքը տիրապետող անձի կողմից այն որպես սեփական գույք «բարեխղճորեն տիրապետելու» վավերապայմանի պահպանման ԵՒ համապատասխան անշարժ գույքի նկատմամբ վերոգրյալ դրույթով սահմանված ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու համար: Դիմողը, ըստ ՍԴ-ի, բարձրացնում է հետԵՒյալ հարցերը՝ արդյոք վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակության հիման վրա անձի խնդրո առարկա անշարժ գույքի օգտագործման իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ տվյալ գույքը տիրապետող անձի կողմից այն որպես սեփական գույք «բարեխղճորեն տիրապետելու» վավերապայմանի պահպանված լինելու ԵՒ դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու համար, արդյոք անշարժ գույքն ավելի քան 30 տարի տիրապետելու ԵՒ ըստ այդմ՝ սեփականատերերի կողմից դրանից հրաժարվելուն ուղղված գործողությունների իրականացման պարագայում անձը չի կարող ունենալ այն համոզմունքը, որ ինքը համապատասխան անշարժ գույքը տիրապետում է որպես սեփականը:

Սահմանադրական դատարանի դատական կազմի որոշմամբ անհատական դիմումով գործի քննությունը մերժվել է:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եկել է հետԵՒության, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը «սույն պարագայում նաԵՒ՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը» հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որԵՒէ հիմնական իրավունքի ԵՒ/կամ ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:

ՍԴ-ն մեջ էր բերել վերաքննիչ դատարանի որոշումից հետեւյալը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը սույն պարագայում կիրառելի չէ, քանի որ դրա կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի տիրապետողը գույքը տիրապետի որպես սեփականը, մինչդեռ այս դեպքում տիրապետողը գույքը տիրապետել է օգտագործման իրավունքով, ինչպես որ դատարանը վճռով հատկացրել է իրեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը դրել է այն հանգամանքը, որ հայցվորը գույքը տիրապետել է օգտագործման իրավունքով, գույքը չի տիրապետել որպես սեփականը:

ՍԴԴԿՈ-41 որոշմամբ մերժվել է անհատական դիմումի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031